24.11.2024
Ապրիլի 24-ին «ոչ մի հայ չի կարող դուրս գալ մյուսի դեմ». Արմեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Պետական մտածողության, քաղաքական արիության և ազգային գործչի քայլ. Աշոտյան

Պետական մտածողության, քաղաքական արիության և ազգային գործչի քայլ։ Այս մասին facebook-յան իր էջում գրառել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը.


«Ուժեղ և հայրենասեր մարդու քայլ։ Հայաստանը անցնցում պահող քայլ։ Խաղաղություն և խոհեմություն բոլորիս»,- գրել է նա։


Հիշեցնենք, քիչ առաջ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց.


«Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։


Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։


Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։


Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին: Շնորհակալ եմ», - ասված է հայտարարության մեջ։