25.11.2024
ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 192 մարդ. հիվանդանոցներում բուժվում է 10 քաղաքացի
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանին ու պատգամավորներին ձերբակալելով չեն կարող գլխատել շարժումը. Ալեն Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանին ու պատգամավորներին ձերբակալելով չեն կարող գլխատել շարժումը: Այս մասին հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Այս պահին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը ցուցարարների մեծ խմբի հետ միացել է Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի մոտ գտնվող բազմահազար ցուցարարներին: Հիշեցնենք, հայտնի է, որ այս բաժանմունքում են գտնվում պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը:

Իր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը Էրեբունու ոստիկանության բաժանմունքում է, բայց դա էլ հստակ տեղեկություն չէ:

Ալեն Սիմոնյանը, դիմելով հավաքված մարդկանց, հորդորեց բոլորին ժամը 19,00-ին գալ Հանրապետության հրապարակ հանրահավաքի: Ասաց, որ այդ մասին հորդորել է նաև Փաշինյանը:

«Իշխանությունները իրոք չեն տիրապետում իրավիճակին և կարծում էին, որ շարժման առաջնորդներին ձերբակալելով այն պետք է մարեր: Այդպես չեղավ: Ես միացել եմ այս մարդկանց կեսից, ամբողջ երկրորվ մեկ ինքնաբուխ միջոցառումներ են անցնում և անկեղծ ելքից, ես չգիտեմ, թե ինչպես է մտածում Սերժ Սարգսյանը, որ այսքանից հետո կարողանալու է ղեկավարել»,- ասաց Ալեն Սիմոնյանը և հորդորեց բաց թողնել պատգամավորներին: