21.04.2025
Մի քանի հազար ցուցարար շրջափակել են Շենգավիթի ոստիկանությունը ԹԱՐՄԱՑՎՈՂ (LIVE)
prev Նախորդ նորություն

ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 192 մարդ. հիվանդանոցներում բուժվում է 10 քաղաքացի

Ապրիլի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 192 մարդ:


Այս մասին հայտնում են ոստիկանությունից:


Իր հերթին առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ժամը 14։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի, որից 7-ն ընդունվել է այսօր:

2-ը բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 3-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 2-ը՝ «Իզմիրլյան», 3-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում:
Ըստ անհրաժեշտության՝ կատարվում են հետազոտություններ: 7-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության:

Նիկոլ Փաշինյանին ու պատգամավորներին ձերբակալելով չեն կարող գլխատել շարժումը. Ալեն Սիմոնյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար