25.11.2024
Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը ձերբակալվեցին. ԳԴ
prev Նախորդ նորություն

Մի քանի հազար ցուցարար շրջափակել են Շենգավիթի ոստիկանությունը ԹԱՐՄԱՑՎՈՂ (LIVE)

Մի քանի հազար ցուցարար այս պահին շրջափակել են Շենգավիթի ոստիկանության բաժանմունքը, որտեղ գտնվում են ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը:

Ոստիկանությունը մեծ ուժեր է նրանց դեմ դուրս բերել, սակայն մարդիկ ծափահարում են, սուլում ու վանկարկում «Նիկոլ» ու «Ամոթ»: Ոստիկանությունը պատ է կազմել:

Իրավիճակը բավականին լարված է:


16.07
Ցուցարարների թիվը գնալով ավելանում է. Քիչ առաջ ցուցարարների մի քանի հազարանոց խումբ եկավ և միացավ Շենգավիթի ոստիկանությանը շրջափակած ցուցարարներին: Իրավիճակը շարունակում է լարված մնալ:


 


Ավելի վաղ գլխավոր դատախազությունից հայտարարեցին, որ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը ձերբակալվել են: