4.04.2026
ՊՆ պատվիրակության այցը ԱՄՆ. Հայաստանը կոմպլեմենտար պաշտպանական քաղաքականություն է վարում
prev Նախորդ նորություն

ՀԲ-ը խորհուրդ է տալիս փակել Նաիրիտը. ՀՀ-ի կառավարությունը ցանկանում է այն վերագործարկել

Հայաստանի խորհրդարանում այսօր տեղի են ունեցել հայկական քիմիական հսկայի՝ Նաիրիտ գործարանի ապագային վերաբերվող քննարկումները:

Ելույթ ունենալով լսումներին՝ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին՝ չվճարված աշխատավարձերի հարցով աուդիտ անցկացնելու համար՝ գործարանի շուրջ սոցիալական լարվածության հետ կապված:

2015թ.-ի հուլիսի մեկի դրությամբ, գործարանի պարտքը կազմել է 126 միլիարդ դրամ, որոնցից 5,4 միլիարդը՝ աշխատավարձի գծով: Մոտակա օրերին աշխատավարձերի հետ կապված պարքերը մարվելու են:

Համաշխարհային բանկի եզրակացության համաձայն, ելնելով տեխնիկական և ֆինանսական նկատառումներից, պետք է գործարանի լուծարման ծրագիր մշակել:

Մասնավորապես հաշվառել սեփականությունը և շուկայական ակտիվների գնահատում անցկացնել, քննարկել վարկատուների հետ այն պարտքերի վճարման հնարավորությունը, որոնք չեն կարող մարվել ակտիվների հաշվին, մշակել և կյանքի կոչել գործարանի փակման հետևանքով առաջացած սոցիալական լարվածության մեղմացման ծրագիր, կազմակերպել տարածքի էկոլոգիական մաքրումը:

Ինչպես հայտնել է Զախարյանը, երկրի կառավարությունը շահագրգռված չէ գործարանի փակմամբ և ՀԲ-ի խորհուրդները պարտադիր չեն կատարման համար: Նախարարի խոսքով, գործարանի լուծարումը պահանջում է հսկայական ծախսեր էկոլոգիական խնդիրների լուծման հետ կապված: Նախարարը նշել է, որ կառավարությունը ներդրողներ կներգրավվի գործարանի վերագործարկման համար:

Այսօրվա լսումների ընթացքում նախատեսված էր ՀԲ-ի ներկայացուցիչների մասնակցություն, որոնք սակայն պնդում էին, որ նիստի փակ ռեժիմով անցկացվի՝ առանց ԶԼՄ-ների: Հայ պատգամավորները, սակայն դրա հետ չեն համաձայնվել և քննարկումը տեղի է ունեցել առանց ՀԲ-ի ներկայացուցիչների:

Նաիրիտ գիտա-արտադրական միությունը ԽՍՀՄ-ում քլորոպրենային կաուչուկի արտադրության մոնոպոլիստն էր: 2006թ.-ին պետությունը Նաիրիտի ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառել է բրիտանական «Rhinoville Property Limited» կոնսորցիումին 40 միլիոն դոլարով: Այդ ժամանակ ԱՊՀ-ի միջպետական բանկը «Rhinoville» վարկային գիծ է բացել 70 միլիոն դոլարի չափով, որը ընկերությունը փակել է:

2014թ.-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է միջպետական բանկի հայցը՝ պարտքերի դիմաց բաժնետոմսերի 90% օտարելու մասին: Մնացած բաժնետոմսերի 10%-ը պատկանում է ՀՀ կառավարությանը:

Սակայն ինչպես հայտարարել է Զախարյանը, բանակցությունների արդյունքում Միջպետական բանկը համաձայնցել է հօգտուտ կառավարության հրաժարվել գործարանից չգանձված դեպոզիտային պարտավորություններից: «Շուտով մենք կկարողանան օրինական կերպով տնօրինել գործարանի ակտիվների 90%-ը», - նշել է նախարարը:

Լսումների ժամանակ խորհրդարանի մոտ են հավաքվել գործարանի աշխատակիցները, որոնք այս անգամ արդեն չէին պահանջում իրենց աշխատավարձերը, այլ եկել են իմանալու քիմիական հոլդինգի ապագայի մասին: Նախարարի հայտարարությունն այն մասին, որ կառավարությունը չի պատրաստվում փակել ձեռնարկությունը՝ նաիրտիցիների խանդավառությամբ են ընդունել:

«Եթե ՀՀ իշխանությունները կարծում են, որ ավելի հեշտ է գործարանը վերագործարկել, քան թե փակել, ապա նրանք կգտնեն համապատասխան միջոցներ կամ կկարողանան ներգրավվել ներդողների: Մենք այս հայտարարությունը դրական ենք գնահատում»,- նշել է նաիրիտցիների ներկայացուցիչ Անուշ Հարությունյանը:
Մամուլի տեսություն. ՀՀԿ խմբակցության գործարար թևի ներկայացուցիչները խուճապի մեջ են
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար