23.11.2024
Հայաստանը կարող է դառնալ Պարսից ծոցը Սև ծովին կապող «միջանցք». Իրանի դեսպան
prev Նախորդ նորություն

ՊՆ պատվիրակության այցը ԱՄՆ. Հայաստանը կոմպլեմենտար պաշտպանական քաղաքականություն է վարում

Հայաստանը նպատակ ունի ընդլայնել իր մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին ՄԱԿ-ի հովանու ներքո: Այդ մասին Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օրենքի գերակայության և անվտանտության հարցերով օգնական Դմիտրի Տիտովի, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ռազմական կանցելյարիայի պետ, բրիգադի գեներալ Ահմեդ Մոհամմադի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիդ Տոնոյանը:

2014թ.-ին հայ խաղաղապահները 32 հոգանոց անձնակազմով մեկնել են Լիբանան՝ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) իտալական զորախմբի կազմում : Տոնոյանի հետ հանդիպմանը ՄԱԿ-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել Լիբանանում հայ զինծառայողների պրոֆեսիոնալիզմը: Նրանք նշել են, որ Հայաստանի, որպես վստահելի գործընկերոջ աջակցությունը անհրաժեշտ է խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը կմասնակցի հայ-ամերիկյան ռազմական հերթական խորհդակցություններին: Նախատեսված են հանդիպումները պաշտպանական վարչության, պետքարտուղարության և ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ:

«ՀՀ ՊՆ պատվիրակության այցերը ԱՄՆ-ը չեն լինում քարացած՝ Վաշինգտոնի հետ ռազմական համագործակցությունը Երևանի պաշտպանական քաղաքականության առաջնահերթություններից է», - նշել է VERELQ-ի աղբյուրը ՊՆ-ում: ՊՆ-ի ներկայացուցչի խոսքով, Տոնոյանի` ԱՄՆ կատարած այցի ընթացքում քննարկվեում են Հայաստանի ԶՈւ-րի կադրային քաղաքականությունը, պաշտպանական բարեփոխումները, հայ-ամերիկյան ռազմական համագործակցության հարցերի լայն շրջանակ:

«Բավականին հատկանշական է այդ այցը նաև նրանով, որ այն գրեթե համընկել է ՌԴ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Սերգունի Հայաստան կատարած այցի հետ: Այդ փաստը խոսում է այն մասին, որ Հայաստանը շարունակաբար զարգացնում է բազմավեկտոր, բալանսավորված պաշտպանական քաղաքականություն ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ իր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ», - նշել է մեր աղբյուրը: