Հայաստանը կարող է դառնալ Պարսից ծոցը Սև ծովին կապող «միջանցք». Իրանի դեսպան
Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կարևոր ազդեցություն կունենա տարածաշրջանում և հայ-իրանական հարաբերությունների զարգացման վրա: Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռաիսին:
Հիշեցնենք, որ երկար տարիների բանակցություններից հետո վերջերս ընդունվեց Իրան-«վեցնյակ» համաձայնագիրը, ըստ որի Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառված պատժամիջոցները կհանվեն:
«Այդ համաձայնագրի շրջանակում համաշխարհային հանրությունը հասկացավ, որ Իրանի միջուկային ծրագիրը զուտ խաղաղ նպատակների համար է: Տասը տարիների աշխատանքի արդյունքում ի վերջո միջուկային այդ գործն իր ավարտին հասավ: Իրանը փոխադարձ հարգանքի և փոխադարձ պայմանավորվածության հիմքով է բանակցությունների սեղանի շուրջ նստում, Իրանը իր բոլոր ստանձնած պարտավորությունները կատարել է: Իրանը կարողացավ իրականացնել և միջուկային ծրագրի խաղաղ նպատակների իրագործումը, և կարողացավ պահպանել Ուրանի հարստացման իր իրավունքը: Այս համաձայնության շրջանակում այն համաշխարհային ճգնաժամը, որին առընչվում էր համաշխարհային հնարությունը ի վերջո իր ավարտին հասավ: Անշուշտ այս համաձայնությունը շատ կարևոր ազդեցություն կունենան տարածաշրջանում»,-ասաց պարոն դեսպանը:
Հայ-իրանական հարաբերություններ
Մուհամադ Ռաիսին անդրադարձավ նաև հայ-իրանական հարաբերություններին և ընդգծեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կկարողանա իր հարաբերությունները միջազգային մակարդակով և իր հարևան երկրների հետ էլ ավելի զարգացնել:
«Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, ուստի հարաբերությունները էլ ավելի կզարգանան: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Իրանի փոխնախագահը պատվիրակությունով կայցելի Հայաստան և այդ այցը կլինի ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Իրան կատարած այցի: Փոխնախագահի այցը լինելու է երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի նախագծի շրջանակում»,-ասաց պարոն դեսպանը:
Նա նշեց, որ համագործակցության բանագավառները Իրանի և Հայաստանի միջև բազմաթիվ են և կան բազմաթիվ ստորագրված նախագծեր, որոնք մինչ օրս կյանքի չեն կոչվել:
«Այդ նախագծերի իրականացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Մենք բազմաթիվ նախագծեր ունենք այդ թվում էլկետրաէներգիայի փոխանակման, Մեղրիի ՀԷԿ-ի և հյուսիս- հարավ միջանցքի կառուցման վերաբերյլ: Ես անձամբ այն կարծիքին եմ, որ Հայաստանը կլինի շատ լավ միջանցք Պարսից ծոցը Սև ծովին կապելու առումով: Հնարավոր է այդ ուղու կառուցումը ժամանակի առումով մի քիչ երկար տևի, սակայն կոմունիկացիները լուրջ ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա»,-նշեց Մուհամադ Ռաիսին:
Անդրադառանլով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը՝ նա նշեց, որ 3 մլրդ 200 մլն դոլար է նախատեսված այդ նախագծի համար, բայց այդտեղ ակնկալում է լուրջ ներդրող, որը դեռևս չի գտնվել:
«Ինչ վերաբերում է նավթաղտման նախագծին, ապա մենք մեր պատրաստակամությունը հայտնել ենք իրականացնելու համար, ուղղակի պետք է գտնել ներդրողներ, որպեսզի կառուցենք նավթազտարանը և մենք էլ մեր հերթին ապահովենք այդ նավթը»,-ընդգծեց պարոն դեսպանը:
Իրան-ԵԱՏՄ համագործակցություն
Դեսպանի խոսքերով՝ Եվրասիական տնտեսական միությունը մեծ շուկա է Իրանի համար:
«Եթե մենք կարողանանք ԵՏՄ-ի հետ համաձայնության գալ և արտոնյալ սակագների մասին համաձայնագիր ունենալ, ես կարող եմ ասել, որ դա շատ կարևոր ազդեցություն կունենա Իրանի և ԵՏՄ-ի միջև հարաբերություններում»:
Ասուլիսի վերջում դեսպանը նշեց նաև, որ այս տարիների ընթացքում պատժամիջոցները մեծ վնաս են պատճառել Իրանին և անհրաժեշտ է 10 տարի, որպեսզի Իրանը տնտեսապես ոտքի կանգնի և այդ գործընթացները ավարտվեն: