23.11.2024
Տնտեսագետ. Ինչո՞ւ է France Telecom-ը հեռանում հայկական շուկայից
prev Նախորդ նորություն

ՌԴ ֆիննախ. Հայաստանին կտրամադրվի 300 միլիոն դոլարի կայունացման վարկ

Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամը սկզբունքային որոշում է ընդունել Հայաստանին 300 միլիոն դոլարի վարկ տրամադրելու մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը:

«Հիմնադրամի մասնագետները Հայաստանի իշխանությունների հետ քննարկում են անցկացնում, սակայն, հիմնադրամի խորհուրդը, որը վերջերս է նիստ գումարել, քաղաքական որոշում է ընդունել այն մասին, որ վարկը տրամադրվելու է», - նշել է Ստորչակը, հայտնում է Ռիա Նովոստին: Նրա խոսքով, վարկը տրամադրվելու է հիմնադրամի ստանդարտ պայմաններով, երեք տրանշով՝ վարկավորման նպատակների միջանկյալ քննարկումներով:

Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամը (մինչ այդ Եվրազեսի հակաճգնաժամային հիմնադրամ) տարածաշրջանային ինստիտուտ է, որը ստեղծվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ-ի ու Տաջիկստանի կողմից 2009թ.-ին՝ հիմնադիր-երկրների միջև ինտեգրացիան զարգացնելու և տնտեսություններում առկա ճգնաժամային երևույթները հաղթահարելու համար: