Տնտեսագետ. Ինչո՞ւ է France Telecom-ը հեռանում հայկական շուկայից
Ֆրանսիական հեռահաղորդակցության օպերատոր France Telecom-ի որոշումը դուստր ընկերության` Orange Armenia-ի վաճառքի և հայկական շուկան լքելու վերաբերյալ պայմանավորված է մի շարք պատճառներով՝ քաղաքական և տնտեսական: Այդ մասին VERELQ-ի թղթակցի նշել է տնտեսական մեկնաբան, ԱրմԻնֆո լրատվական գործակալության տնօրեն էմմանուիլ Մկրտչյանը:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում տնտեսական վիճակի վատթարացման ֆոնին, զարգացման տեսանալի հեռանկարների առկայության բացակայությունը, անբարենպաստ ներդրումային միջավայրի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն զուգահեռ, քաղաքական որոշում է ընդունվել ընկերության վաճառքի հետ կապված: Համաշխարհային բրենդին հայկական շուկան լքելու համար պետք է լուրջ նախադրյալներ լինեն», - նշել է Մկրտչյանը:
Հայկական ԶԼՄ-ներում արդեն բավականին երկար ժամանակ շրջանառվում են Ucom-ի կողմից France Telecom-Orange հայկական դուստր ընկերության գնման մասին լուրերը, որը Հայաստանում բջջային կապի ծառայություն է մատուցում: Նախատեսված էր, որ հուլիսի 22-ին կհայտարարվի Orange Armenia ընկերության Ucom-ին վաճառելու մասին լուրը: Սակայն մամուլի ասուլիսի ընթացքում Orange-ի հիմնադրամի տնօրեն
Ֆրանսիս Ժիլիբտերը հայտարարել է, որ դեռևս բանակցություններ են ընթանում:
Հայտնի է, որ Ucom-ի բաժնետոմսերի 41% պատկանում է Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի բարեկամին, 10%-ը՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին, մնացած 49% գտնվում են օֆշորներում: 2007թ.-ին հիմնված Ucom-ը գերակա դիրքեր ունի հայկական IP հեռուստաընկերության շուկայում:
Հաշվի առնելով Գագիկ Խաչատրյանի լուրջ վարչական և ֆինանսական լծակները, ով նաև համարվում է Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկը, չի բացառվում, որ նրա անվան հետ կապված Ucom ընկերությունը շուտով շուկայում մոնոպոլ դիրքեր կգրավի: Մկրտչյանի կարծիքով, Ucom-ի մենեջմենթը զգալիորեն կդիվերսիֆիկացնի իր եկամուտները և կտրամադրի ավելի շատ ծառայություններ:
«Այստեղ կաշխատի մաշտաբի էֆեկտը: Ucom-ը արդեն ձեռք է բերել բջջային կապի ծառայության մատուցման լիցենզիա և գրանցել է <о11>, «060» կոդերը: Այսօր ընկերության ծառայություններից օգտվում են բոլոր նախարարությունները: Ավելին, այսուհետ Ucom-ը բոլոր պետական ձեռնարկություններին և կառույցներին տրամադրելու է իր կորպորատիվ փաթեթները: Ընկերությունը հայտնվում է ավելի շահեկան վիճակում՝ վարչական լծակների շնորհիվ»,-նշել է փորձագետը: