27.04.2024
Տավուշում ադրբեջանական զինուժի կրակահերթից բռնկված հրդեհից ականներ են պայթել
prev Նախորդ նորություն

Տևական անկումից հետո օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՀ-ում աճել է

Ներդրումային դաշտի օրենսդրական բարեփոխումները, միջազգային հարթակներում երկրի ճանաչելիության բարձրացումը նպաստել են Հայաստանում օտարերկրյա ներդրումների հոսքի ավելացմանը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանում 2017-ի առաջին եռամսյակում ավելացել է մոտ 4.84 մլրդ դրամով՝ կազմելով ընդհանուր մոտ 19.7 մլրդ դրամ: Պաշտոնական տվյալներով՝ առաջին եռամսյակում առավել շատ ներդրումներ եղել են տեղեկատվության և կապի, մշակող արդյունաբերության, հանքարդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում:


«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանն ասել է, որ վերջին տարիների ամենախոշոր ներդրողներն են Գերմանիան, Կանադան, Լիբանանը, Ֆրանսիան, Կիպրոսը, Արգենտինան, Ռուսաստանն ու Էմիրությունները:


«Օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ վերջին ժամանակներում ակտիվ քայլեր ենք իրականացնում: Ստեղծել ենք պետական աջակցության լուրջ գործիքակազմ, որը խթանում է բոլոր ոլորտները: Մենք ձեռնարկել ենք ներդրումային օրենսդրության բարեփոխումներ: «Օտարերկրյա ներդրումների մասին» նոր օրենքը գրեթե պատրաստ է, և շուտով կներկայացվի կառավարությանը: Հիմնական շեշտը դրել ենք ներդրումների պաշտպանության վրա, որը կբերի ներդրողների վստահության բարձրացմանը: Մեծ քայլեր ենք իրականացրել Հայաստանը մեծ հարթակներում ներկայացնելու ուղղությամբ: Դրանք բարձրացնում են ճանաչելիությունը՝ որպես ներդրումների երկիր: Նախարարության կողմից ստեղծվեցին նաև Հայաստանի ներդրումային միջավայրը, ներդրումային ծրագրերը ներկայացնող տպագիր նյութեր, որոնք մեր դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով տարածվեցին ամբողջ աշխարհում, հրապարակվեցին կայքերում, նաև կրիչներով ուղարկվեցին տարբեր երկրներ»,- ասել է Լալայանը:


Նրա խոսքով՝ հաջորդ քայլը ներդրումային ծրագրերի հարթակի ստեղծումն էր: investmentprojects.am-ում տեղադրվել են Հայաստանում գործող հեռանկարային խոշոր ծրագրերը: Խթան են հանդիսացել նաև մասնավոր և պետության հետ համագործակցող ֆոնդերի ստեղծումը, որոնք զբաղվում են ներդրումների ներգրավմամբ:


Պաշտոնական տվյալներով՝ առաջին եռամսյակում առավել շատ ներդրումներ եղել են տեղեկատվության և կապի, մշակող արդյունաբերության , էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում: Ներդրումների զուտ հոսքերը տեղեկատվության և կապի ոլորտում կազմել են 16 մլն դոլար, հանքարդյունաբերությունում՝ 18 մլն դոլար, կացության կազմակերպման մեջ 5 մլն դոլար, մշակող արդյունաբերությունում՝ 4 մլն դոլար:


Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017-ի առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումներ չեն եղել բուսաբուծության, անասնապահության, ծխախոտային արտադրության, շենքերի շինարարության և այլ ոլորտներում: Խոսելով այդ ոլորտների մասին՝ Լալայանը նշեց, որ պատճառները կարող են բազմազան լինել՝ սկսած առաջին երեք ամիսներին եղանակով պայմանավորված կապիտալ շինարարության ցածր ակտիվությամբ:


Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներքին մոնիտորինգի տվյալների` 2017-ի առաջին 6 ամիսներին իրականացվում է 66 ծրագիր՝ շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր ներդրումներով, որոնք կստեղծեն 7140 նոր աշխատատեղ: Ներդրումների մեծ մասն իրականացրել են օտարերկրյա ներդրողները: Առաջին կիսամյակի տվյալներով՝ շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ արդեն իսկ կատարվել են, ստեղծվել է շուրջ 2700 նոր աշխատատեղ: Այս ներդրումները հիմնականում իրականացվել են հանքագործության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, դեղագործության ոլորտներում:


Գյուղատնտեսության ոլորտում իրականացվել է շուրջ 45 մլն դոլարի ներդրում ՝ ստեղծելով 640 աշխատատեղ: Ներդրումների մեծ աշխուժություն կա նաև էներգետիկայի, ՏՏ, զբոսաշրջության ոլորտներում: Մարզերում կատարվել է 167 մլն դոլարի ներդրում, և ստեղծվել է շուրջ 2000 աշխատատեղ՝ ամենաշատը Վայոց ձորի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի մարզերում: Վայոց ձորում ներդրումներն իրականացվել են հանքագործության ոլորտում, Արմավիրում և Արարատում՝ սննդի և խմիչքի արտադրության, Տավուշում՝ տեքստիլի:


«Տեքստիլ արդյունաբերության ոլորտն ունի մեծ պոտենցիալ, սակայն մինչև վերջին 2 տարին չէր օգտագործվում: Այս տարվա ընթացքում 8-10 արտադրություններ են ստեղծվել այս ոլորտում: Մոնիտորինգի արդյունքները ակտիվություն են ցույց տալիս: Սպասումները դրական են, տարեկան տվյալներով ևս դրական արդյունք ենք ակնկալում»,-ասաց Լալայանը:


Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 81.6 մլրդ դրամ (մոտ 170 մլն դոլար)։ Այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 62.7 մլրդ դրամ (մոտ 130 մլն դոլար)։ 2015 թվականին թվերն այսպիսին էին՝ ընդամենը օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը՝ 118.4 մլրդ դրամ (մոտ 248 մլն դոլար), օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը՝ 69.4 մլրդ դրամ (մոտ 145 մլն դոլար)։


2016 թվականին՝ 2015 թվականի համեմատ, ընդամենը ներդրումները կրճատվել են 36.8 մլրդ դրամով կամ 31.1%-ով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 6.7 մլրդ դրամով կամ 9.7%-ով։

«Վեոլիա ջուր»-ը պատրաստվում է ջուրը թանկացնել
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online