23.04.2025
Ամերիկացի վերլուծաբան․ Թրամփը կարող է ԱՄՆ-ն Ադրբեջանի նման կլեպտոկրատիա դարձնել
prev Նախորդ նորություն

Քլինթոնը բացահայտել է նախագահական ընտրություններում իր պարտության պատճառները

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը նախագահական ընտրություններում իր պարտության մի քանի պատճառ է նշել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ես տարածված ենթադրության զոհ դարձա, որ ես հաղթելու եմ»,- Կալիֆորնիայում կայացած ասուլիսում ասել է նա:

Քլինթոնը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցությունը «սնանկության եզրին էր», երբ ինքը թեկնածու դարձավ: Միաժամանակ, նրա խոսքով, Հանրապետական կուսակցությունը շատ ավելի հաջողակ էր տարբեր քաղաքական նախագծերում ներդրումների հարցում:

Բացի այդ, Քլինթոնը հայտարարել է, որ ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Կոմին հաճույքով հայտարարություններ էր անում գողացված նամակների հետ կապված, սակայն լուրջ ուշադրություն չէր դարձնում Թրամփի թիմի եւ Մոսկվայի միջեւ կապերին:

2016 թվականի նոյեմբերին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններն ավարտվեցին Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակով:

Թրամփը որոշ երկրների ղեկավարներին առաջարկել է ուղիղ իր բջջայինին զանգահարել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան