23.04.2025
Քլինթոնը բացահայտել է նախագահական ընտրություններում իր պարտության պատճառները
prev Նախորդ նորություն

Թրամփը որոշ երկրների ղեկավարներին առաջարկել է ուղիղ իր բջջայինին զանգահարել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր ձեռքի անձնական հեռախոսի համարը տվել է մի քանի երկրների ղեկավարներին՝ առաջարկելով ուղիղ զանգահարել իրեն:

Թրամփի այդ նախաձեռնությունը առաջացրել է ամերիկյան անվտանգության ծառայությունների անհանգստությունը․ նրանք զգուշանում են, որ Սպիտակ տան ղեկավարի հեռախոսազրույցները կարող են գաղտնալսել օտարերկրյա հատուկ ծառայությունները:

Թրամփը իր հեռախոսի համարը տվել է Մեքսիկայի նախագահին ու Կանադայի վարչապետին, վերջինս արդեն օգտվել է դրանից՝ զանգահարել է ԱՄՆ նախագահին, հաղորդում է Associated Press-ը։

ՀԴԲ նախկին տնօրենը սենատորներին կպատմի Թրամփի հետ իր բանակցությունների մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան