24.11.2024
Թրամփը որոշ երկրների ղեկավարներին առաջարկել է ուղիղ իր բջջայինին զանգահարել
prev Նախորդ նորություն

ՀԴԲ նախկին տնօրենը սենատորներին կպատմի Թրամփի հետ իր բանակցությունների մասին

ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմին համաձայնել է ելույթ ունենալ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ, որոնք նվիրված են 2016-ի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը։

ՀԴԲ նախկին ղեկավարի մոտ շրջապատից աղբյուրները հայտնել են, որ Քոմին մտադիր է բացահայտել նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր բանակցությունների մանրամասները։ Նրա ելույթը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Աղբյուրները պարզաբանել են, որ Քոմին մտադիր է անձամբ մեկնաբանել այն հաղորդագրությունները, որ ԱՄՆ նախագահը խնդրել է իրեն դադարեցնել նախընտրական քարոզչությանը ռուսական միջամտության մասին հետաքննությունը։

«Կարեւոր է այն, որ նա համաձայնել է ցուցմունքներ տալ, որ պատրաստ է համագործակցել»,- ասել է աղբյուրը։