24.11.2024
Իրանը ցանկանում է Հայաստանի միջոցով դուրս գալ ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ
prev Նախորդ նորություն

Ջավախքի երիտասարդներն իրենց կարիերան ու ապագան պետք է Վրաստանում տեսնեն. նախարար

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյան
ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյան

Ջավախքի դպրոցներում, բացի դասարգրքերի խնդրից, կա ուսուցչական կազմի ծերացման խնդիր: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը, հայտնում է news.am-ը:


«Ջավախքի դպրոցներում առկա Հայոց լեզվի եւ Հայ գրականության դասագրքերի խնդիրը լուծվելու է, Հայաստանի Հանրապետությունն իր պարտավորությունները կկատարի: Սակայն, բացի դասագրքերի խնդրից, ավելի կարեւոր խնդիր ունենք՝ հայ ուսուցչական կազմի ծերացման խնդիրը» , - ասաց նա: Լեւոն Մկրտչյանը նշեց, որ ջավախահայ երիտասարդների ուղղորդման խնդիր կա. պետք է այնպես անել, որպեսզի ջավախքցի երիտասարդները մնան եւ զարգացնեն այն:


«Այնպես պետք է անել, որ այն հայ երիտասարդները, որոնք Ջավախքում սովորում են, իրենց կարիերան եւ ապագան Վրաստանում տեսնեն, Վրաստանում ստանան իրենց մասնագիտությունը, որպեսզի վերադառնան Ջավախք եւ ոտքի կանգնեցնեն Ջավախքը: Եթե Վրաստանի հայկական դպրոցներում հատուկ Հայաստանի ծրագրով անցնենք, այդ երիտասարդը դպրոցն ավարտելուց հետո վրացական ԲՈւՀ չի կարող ընդունվել, եթե չի կարող ընդունվել, ուրեմն պետք է գա Երեւանում սովորի եւ այդպիսով Ջավախքի արտագաղթին ենք նպաստելու:


Այնպես պետք է անենք, որ ջավախահայերն իրենց լիարժեք Վրաստանի քաղաքացի զգան, կարողանան Վրաստանի հասարակության բոլոր շերտերում տեղ գրավել՝ ջավախահայության հիմնախնդիրները իբրեւ Վրաստանի անբաժանելի կարեւոր մասնիկ բարձրացնել երկրի առջեւ: Եթե մենք կրթական ծրագրերն այս իմաստով ենք անում, ուրեմն կարիք ունենք վրացական դասագրքերի որակյալ հայերեն թարգմանության: Այստեղ Հայաստանի Հանարապետությունը կարող է շատ լուրջ օգնություն ցույց տալ, մենք պատրաստ ենք դրան»,-ասաց նա:


«Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը նշել էր, որ Ջավախքի հայկական դպրոցները հետզհետե վրացականացվում են։ Նրա խոսքով՝ հայկական դպրոցների խնդիրներից լրջագույնը հենց Ջավախքի հայկական դպրոցներում կրթության դասավանդման լեզուն վրացերենով իրականացնելու վերաբերյալ օրենքի ընդունումն է, նաեւ ուսուցիչների վերապատրաստման, տարբեր առարկաների դասավանդման մեթոդների, հայկական դասագրքերի ձեռքբերման, դպրոցների տարրական պայմանների ապահովման խնդիրներ։


Կրաթության ոլորտում խնդիրները տարեց տարի միայն խորանում են: Կարելի է ասել փաստացի արգելված է ՀՀ-ից մինչ այդ ներմուծվող այբբենարանները, մայրենի լեզվի և հայ գրականության դասագրքերը, և Ջավախքի բոլոր շրջանների հայ աշակերտներն արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ զրկված են անգամ այդ դասագրքերից: Վրաստանի հայկական դպրոցներն արդեն ստացել այդ երկրի Կրթության նախարարության կողմից հրատարակված երկլեզու դասագրքերը: Դրանց 35 տոկոսը վրացերեն է, մնացածը` հայերեն: Հայակական դպրոցի ուսուցիչները, ովքեր լավ չեն տիրապետում վրացերենին, մտահոգված են, որ պետք է դասաժամերի որոշ մասն անցկացնել վրացերենով:


Պատմություն եւ աշխարագրություն դասագքերի առընչությամբ անհամաձայնությունն արդեն մի քանի տարի է. Վրաստանը չի ընդունում այն պատմությունը, որը նկարագրվում է Հայաստանում տպագրված դասագրքերում: Ինչպես նշում են տեղի դպրոցի ուսուցիչները, Վրաստանի Կրթության նախարարության տրամադրած գրքերում վիճելի են հատկապես եկեղեցիներին, Լոռու մարզին վերաբերող եւ շատ այլ հարցեր:


Հավելենք, որ Վրաստանում գործում է նաև «սև ցուցակ», համաձայն որի` շուրջ 8 հայ գործիչների մուտքը Վրաստան առանց որևէ հիմնավորման արգելվում է: Նրանց թվում է ՀՀ ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը: