24.11.2024
Մոսկվայում եւ Պետերբուրգում ծեծկռտուք է եղել հայերի ու ադրբեջանցիների միջև (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Le Temps․ Էմանուել Մակրոն․ կառավարել ու նվաճել

Էմանուել Մակրոնի երդմնակալությունը կկայանա մայիսի 14-ին, գրում է Le Temps-ի լրագրող Ռիշար Վերլին։ Բայց ընտրված նախագահը, որը հիմա Ելիսեյան պալատում է գտնվում Ֆրանսուա Օլանդի հետ միասին, արդեն սկսել է պայքարել խորհրդարանական ընտրությունների համար՝ նա հայտարարել է իր «Առաջ» շարժման վերափոխման մասին։

«Առաջին փուլ․ «Առաջ» շարժումը, որը ստեղծվել է 2016-ի ապրիլին ու ունի 285 հազար անդամ, մոտ օրերս կփոխարինվի նոր քաղաքական ուժով, որը կոչվում է «Հանրապետությունը քայլերթին»։ Դրա առաջնային խնդիրն է ուղեկցել այն թեկնածուներին, որոնք գալիք խորհրդարանական ընտրություններին առաջադրված են շարժման անունից»,- ասվում է հոդվածում։

«Ինչպես Մակրոնն է խոստացել, թեկնածուների 50 տոկոսը լինելու են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու 50 տոկոսը՝ կանայք։ Հեռացող պատգամավոր սոցիալիստները կամ պահպանողականները, որոնք սատարել էին էկոնոմիկայի նախկին նախարարին, համարվելու են «Առաջ» շարժման անդամներ։ Նպատակն է ստանալ բացարձակ մեծամասնություն հունիսյան խորհրդարանական ընտտրություններին»,- նշում է լրագրողը։

«Մակրոնն ըստ էության հասկանում է, որ իր հնգամյա մանդատը շատ շուտով փորձության է ենթարկվելու,- համարում է հոդվածագիրը,- Նա նաեւ հասկանում է մինչեւ պաշտոնական երդմնակալությունը վարչապետի ընտրության մասին իր հայտարարության ամբողջ կարեւորությունը»։

Արդեն լուրեր են հայտնվել, որ նոր վարչապետ կարող է դառնալ Պրովանս շրջանի նախկին ղեկավար Քրիստիան Էստրոզին, Սարկոզիի նախկին կողմնակիցը, որը հրաժարական է տվել։ Նշում են նաեւ Մակրոնի առանցքային դաշնակից, կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուի, Քսավյե Բերտրանի ու պատգամավոր Էդուար Ֆիլիպի անունները։ Խոսում էին նաեւ ԱՄՀ կարգադրող- տնօրեն Քրիստին Լագարդի մասին, սակայն խորհրդարանում նրա անփորձությունը կարող է անբարենպաստ գործոն դառնալ առաջիկա պայքարում»,- կարծում է Վերլին։

«Մակրոնը միշտ ասում էր, որ ինքը ձգտում է համերաշխ թիմ ստեղծել 15 նախարարներից, որպեսզի սկսի կառավարել անմիջապես պաշտոնակալությունից հետո, հավատարիմ մնալով քաղաքականության մեջ բարոյականությունը բարձրացնելու՝ իր խոստմանը»,- հիշեցնում է լրագրողը։

«Դեռ հաստատված չէ ոչ մի նախարարի անուն։ Նրանցից շատերը կարող են տեխնոկրատներ լինել, որոնք լիազորված են ստուգել երկրի վիճակը մինչեւ խորհրդարանական ընտրությունները։ Ի տարբերություն հեռացող նախագահի՝ նոր նախագահը չի պահանջելու իր նախարարներից, որ նրանք բոլորը պատգամավոր լինեն»,- հայտնում է հեղինակը։