24.11.2024
Նախագահը համոզված է՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ Մակրոնի օրոք
prev Նախորդ նորություն

Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին և այլ երկրների ղեկավարների Հաղթանակի տոնի առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդավիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի նախագահներին, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձի կապակցությամբ:


Շնորհավորական ուղերձներում նշվում է, որ Հաղթանակի տոնը սրբազան օր է ու «մեր պապերի ու հայրերի օրինակելի հերոսության խորհրդանիշ, ովքեր ուս ուսի տված պայքարել են պատերազմի դաշտում ու անձնուրաց աշխատել թիկունքում՝ հանուն ֆաշիզմից Հայրենիքի ու ողջ մարդկության փրկության»:


Վլադիմիր Պուտինը հատուկ ընդգծել է, որ նրանց բոլորի հիշատակի հարգանքի լավագույն տուրքը կլինի պատմության աղավաղման կամ ֆիշիզմի ու նացիզմի արդարացման դրսևորումների ցանկացած փորձերի դեմ միասնական պայքարը:


ՌԴ նախագահը նաև վստահություն է հայտնել, որ եղբայրական բարեկամության ու փոխօգնության ավանդույթները, որոնք էլ ավելի են կոփվել պատերազմում, կշարունակեն մնալ դաշնակցային համագործակցության հիմքում՝ միտված տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: