24.11.2024
Օլանդը շնորհավորեց, Լե Պենն ընդունեց պարտությունը. Մաքրոնը դարձավ Ֆրանսիայի նախագահ
prev Նախորդ նորություն

Նախագահը համոզված է՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ Մակրոնի օրոք

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին՝ շնորհավորելով վերջինիս Ֆրանսիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:


Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Մակրոնի պաշտոնավարության ընթացքում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական սերտ երկխոսությունը, տնտեսական բազմոլորտ համագործակցությունը և մշակութային գործուն կապերը կշարունակեն առավել զարգանալ և խորանալ:


«Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարևոր և շարունակական ջանքերը Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ միասին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը։ Մեծապես կարևորում եմ Ֆրանսիայի աջակցությունը եվրոպական ընտանիքին Հայաստանի մերձեցմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում, մեր երկրների միջև հաստատված սերտ համագործակցությանը»,- ասված է երկրի ղեկավարի ուղերձում: