20.04.2025
Լավրովը Պուտին-Թրամփ հանդիպումից խորհուրդ է տալիս սենսացիա չսպասել
prev Նախորդ նորություն

Օլանդը շնորհավորեց, Լե Պենն ընդունեց պարտությունը. Մաքրոնը դարձավ Ֆրանսիայի նախագահ

Նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մաքրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջ է անցել իր գլխավոր մրցակից «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենից:


Այս մասին վկայում են ՆԳ նախարարության տվյալները, որը պատասխանատու է քվեարկության կազմակերպման եւ արդյունքների ամփոփման համար: Ինչպես հայտնում եմ միջազգային լրատվամիջոցները, ըստ 4,1 մլն ձայների հաշվարկի արդյունքների՝ Մաքրոնը ստացել է 60,19 տոկոս, Լե Պենը՝ 39,81 տոկոս:


Միեւնույն ժամանակ հայտնի են արդեն նաեւ Ֆրանսիայում անցկացված exit-poll-երի արդյունքները, որոնք եւս հաստատում են քվեաթերթիկների հաշվարկի նախնական պատկերը: Ըստ այդ exit-poll-ի արդյունքների, «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մաքրոնը ստանում է քվեների շուրջ 66 տոկոսը եւ ընտրվում Ֆրանսիայի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է BFMTV-ը:


Նրա գլխավոր մրցակից «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենն արդեն ընդունել է իր պարտությունը եւ հայտարարել է խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի սկզբի մասին:


Մաքրոնին շնորահավորել է նաեւ Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նրա խոսքով, ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների մեծ մասը ցանկացավ միավորվել «հանրապետության արժեքների» շուրջ:


Մարին Լե Պենն իր հայտարարության մեջ նշել է, որ ֆրանսիացիները ընտրել են նոր նախագահ եւ նախապատվություն տվել մշտականությանը: «Ես նրան հաջողություն եմ մաղթում մեծ փորձությունների ճանապարհին», - ասել է նա՝ հավելելով, որ իր ղեկավարած կուսակցությունը պետք է իրականացնի «խորքային փոփոխություններ ֆրանսիացիների սպասելիքներին համապատասխանելու համար»:


Նա նշել է, որ իր շարժման փոխակերպումը կհանգեցնի նոր քաղաքական ուժի ձեւավորմանը, հայտնում է Reuters-ը:


Հիշեցնենք, որ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մաքրոնին նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը համոզված է՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ Մակրոնի օրոք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար