22.11.2024
Սեմյոն Բաղդասարով. ԱՄՆ-ը և Թուրքիան օգտագործելու են օդուժն Ասադի դեմ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի և Իրանի նավթային գործարքը չի կրելու բարտերային բնույթ

Նավթի առևտրի ոլորտում ռուս-իրանական համագործակցությունը չի կրելու բարտերային բնույթ, իսկ երկու կողմերը մինչև այս պահը գտնվում են համաձայնության քննարկման փուլում: Այդ մասին հայտարարել է Իրանի Պետական Նավթային ազգային ընկերության միջազգային կապերի վարչության ղեկավար Մոհսեն Կամսարին՝ ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում:

«Համաձայնությունը, որի շուրջ բանակցությունները մինչ այս պահը շարունակվում է, իրականացվելու է ոչ բարտերային տարբերակով: ՌԴ-ի հետ նավթի առևտրի վերաբերյալ համաձայնությունները ձեռք են բերվել, սակայն դրանք դեռևս չեն մտել իրականացման փուլ»,-նշել է Կամսարին: Նրա խոսքով, ռուսական կողմը արտահանելու է իրանական նավթը, իսկ ստացված գումարներով Իրանը կկարողանա աշխարհի տարբեր անկյուններում իրեն անհրաժեշտ ապրանքները գնել:

Մինչ այդ, Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգենեն նույնպես հերքել է, որ ՌԴ-ի հետ նավթային պայմանագիրը կրելու է բարտերային բնույթ:

Ռուսաստանի և Իրանի միջև բանակցությունները՝ ռուսական ընկերությունների կողմից Իրանի նավթի ձեռք բերման վերաբերյալ սկսվել են 2014թ.-ի սկզբից: Նախատեսվում է, որ Իրանը նավթ է արտահանելու Կասպից ծովի նավահանգիստների միջոցով: Կասպից ծովի իրանական նավահանգիստների հզորությունները թույլ են տալիս օրեկան արտահանել 500.000 բարել նավթ: Նշվում է, որ պայմանագրի արժեքը կազմելու է 10 միլիարդ դոլար: