21.04.2025
ԶԼՄ-ներ. Ձերբակալվել է Սամվել Բաբայանը. ԱԱԾ-ից չեն հերքում
prev Նախորդ նորություն

Ուկրաինան ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ Է խնդրել ԱՄՆ-ից

Գերագույն ռադան դիմել Է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ խնդրելով Ուկրաինային տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ և նրա հետ կնքել պաշտպանական համաձայնություն: Ինչպես հաղորդում է 112ua-ն, համապատասխան որոշմանն աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, ինչի մասին մարտի 22-ին հայտնել Է խորհրդարանի մամուլի ծառայությունը:


Փաստաթղթում նշվում է, որ ՆԱՏՕ-ից դուրս Վաշինգտոնի հիմնական դաշնակցի կարգավիճակ է տրամադրվել այնպիսի պետությունների, ինչպիսիք են՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան և Ճապոնիան, Հարավային Կորեան, Աֆղանստանը և Իսրայելը: Խորհրդարանականները նույնպիսի կարգավիճակ են խնդրել նաև Ուկրաինայի համար:


Փետրվարին Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քորթնի Հիլսոնը հայտարարել Էր, որ Վաշինգտոնը կշարունակի լուրջ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին:

Իրանի նախագահական ընտրություններ. Ամենամեծ շանսերն ունի Ռոհանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան