Իրանի նախագահական ընտրություններ. Ամենամեծ շանսերն ունի Ռոհանին
Իրանում պահպանողականների ու լիբերալների միջև պայքարն ընթանում է այս կամ այն խմբի կողմից բիզնեսում ու տնտեսության մեջ գերակա դիրքը պահպանելու համար։ Իսլամական հեղափոխության պահապանների գունդը դեմ չէ երկարաժամկետ գործարար կապեր հաստատելու արևմտյան երկրների հետ։Ռոհանիի դեմ նրանց պայքարի իմաստը կայանում է նրանում, որպեսզի թույլ չտալ առանցքային դերակատարում ստանձնել նոր տնտեսական իրողություններում։
Պահպանողականները խնդիր ունեն համախմբեն ուժերը միասնական թեկնածուի շուրջ, քանի որ հակառակ պարագայում տեղի է ունենում ձայների փոշիացում մի քանի թեկնածուների շուրջ, փոխանցում է centrasia.ru կայքը։
Պահպանողականներն առաջ են քաշում մի քանի թեկնածու, այդ թվում Համիդ Բագաիին, որին աջակցություն է հայտում Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, փոխանցում է Tehran Times–ը։
Բագաին Ահմադինեժադը «աջ ձեռքն» էր նրա կառավարման շրջանում։ Պահպանողականներն ունեն միայն մեկ իրական թեկնածու` խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, ով մոտ է այաթոլա Համենեին։ Սակայն նա չի ցանկանում նախագահ դառնալ և հավանաբար Համենեի խնդրանքով կաջակցի գործող նախագահ Հասան Ռոհանիին։
Իրանում նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա մայիսի 19–ին։