25.11.2024
ԱՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 550 կրակոց
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՌԴ համար հարմար պահ է միայնակ լուծել Ղարաբաղի հիմնախնդիրը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստան ու բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նպատակ ունեին «համեմատել ժամերը» առանցքային մի շարք հարցերում, ինչպիսիք են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և կառավարման խորհրդարանական մոդելին Հայաստանի անցումը:


Քաղտեղխոնոլգ Արմեն Բադալյանի կարծիքով, Ռուսաստանը ուշադիր հետևում է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին.


«Հաշվի առնելով Մոսկվայի այդչափ լուրջ տնտեսական ու ռազմա-քաղաքական երկայությունը ՀՀ-ում, դժվար թե ռուսական կողմը անտարբեր կարող է լինել ներկայիս ընտրական գործընթացներին», - VERELQ-ի հետ զրույցում նշեց նա:


«Հայաստանի գործընթացները հետաքրքրում են նաև Արևմուտքին, ինչի մասին վկայում են ՀՀ առաջնորդի վերջին այցելությունները Բրյուսել ու Փարիզ, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը հարցազրույցները չեն իջնում առաջատար եվրոպական պարբերականներից», - նշեց փորձագետը:


Ինչ վերաբերում է մոսկովյան բանակցություններին, ապա Բադալյանի ժխոսքով` Ռուսաստանը վերջին շրջանում ակտիվ ջանքեր է գործադրում ինչ-որ կերպ մոտեցնել ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումները: Այդպես, փետրվարին Մոսկվայում կայացել են ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի բանակցությունները Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ մարտի սկզբին` Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Վերջինս բանակցությունների արդյունքներով հայտարարեց, որ «Մոսկվան ունի կոնկրետ առաջարկներ» փակուղուց դուսր գալու համար:


ՌԴ և ՀՀ նախագահների բանակցությունների արդյունքներով նշվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը: Բադալյանի խոսքով` ռուսական կողմի ակտիվության պատճառը լիովին հասկանալի է.


«ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից մեկն է, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ: Սակայն մյուս երկուսը` Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, կարծես թե Ղարաբաղի ժամանակը չունեն: Ֆրանսիայում շուտով նախագահական ընտրություններ են, իշխանությունները զբաղված են ներքաղաքական և ներեվրոպական խնդիրներով, ինչը որոշակիորեն նվազեցնում է ներքաղաքական ակտիվությունը մեր տարածաշրջաում: Նույնը կարելի է ասել նաև ԱՄՆ մասին, որտեղ նոր վարչակարգը դեռևս կենտրոնացած է ներքին և տնտեսական խնդիրների վրա: Եվ այդ իմաստով Ռուսաստանի համար հարմար պահ է ամրապնդելու իր դիրքերը լայնամասշտաբ տարածաշրջանում` սկսած Կովկասից, վերջացրած Սիրիայով և Մերձավոր Արևելքով», - նշեց Բադալյանը:


Նա հավելեց, որ Ղարաբաղի հիմնախնդրով բանակցությունների ակտիվ փուլը կմեկնարկի ապրիլից հետո` խորհրդարանական ընտրություններից հետո: