22.03.2025
Պայքարելը նորաձև՞ չէ
prev Նախորդ նորություն

Թուրքիայի լոգիստիկ թուլացումը կարող է նվազեցնել ՛՛Զանգեզուրի միջանցք՛՛-ի հավանականությունը

t.me.org/vahedavtyan
t.me.org/vahedavtyan

Մերձավորարևելյան միջանցքը դառնում է իրականություն՝ էապես նվազեցնելով Թուրքիայի լոգիստիկ նշանակությունը միջազգային տրանսպորտային հաղորդակցություններում:


Վերջերս գործարկվեց միջանցքի մաս կազմող Սաուդյան Արաբիա-ԱՄԷ-Հորդանան-Իսրայել երթուղին, որը կրճատում է Կարմիր ծովով և Սուեզի ջրանցքով բեռների փոխադրման ժամանակն ու ծախսերը մոտ 80%-ով։


Երթուղին միացնում է Ջեբել Ալի նավահանգիստը Իսրայելի Հայֆա նավահանգստին՝ անցնելով Ալ-Ռիադով և Ամմանով։ Ամենակարևորը՝ բեռնափոխադրումները չեն կարող թիրախավորվել յեմենյան հութիների կողմից։ Սա նշանակում է, որ տարածաշրջանում տնտեսական և գեոքաղաքական նոր իրավիճակ է ձևավորվում։


Մերձավորարևելյան՝ Հնդկաստան - ԱՄԷ - Սաուդյան Արաբիա- Իսրայել (Հայֆա) - Հունաստան (Պիրեուս) միջանցքի ձևավորման մասին որոշումը կայացվել էր դեռևս 2023 թ.-ին՝ G20 գագաթնաժողովի շրջանակներում: Հատկանշական է, որ նախագծի իրականացման հարցում Բայդենի ու Թրամփի վարչակազմերի մոտեցումները գրեթե նույնական են: Թե առաջինը, թե երկրորդը մի քանի անգամ հայտարարել են, որ միջանցքը պետք է գործարկվի ու դառնա մեծ Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային զարկերակը:


Մեծ հաշվով ՛՛Մերձավորարևելյան միջանցքը՛՛ TRACECA (Եվրոպա-Կովկաս-Ասիա) տրանսպորտային միջանցքի նոր լոգիստիկ լուծումներից է: Իր հերթին, TRACECA-ն կոչված է, շրջանցելով Ռուսաստանը, տրանսպորտային կապ ապահովել Արևմուտքի և Ասիայի միջև՝ առավելապես թուրքական ենթակառուցվածքներով:
Հաշվի առնելով, որ Թուրքիան ավանդաբար դիրքավորվում է որպես Արևմուտքը Ասիային կապող առանցքային տրանսպորտային և էներգատրանսպորտային հանգույց, նոր միջանցքը շատ վտանգավոր կարող է լինել նրա համար։ Այստեղից էլ Անկարային բավական նյարդային արձագանքը G20-ի շրջանակներում ստորագրված կոմյունիկեին:


Միաժամանակ, Մերձավորարևելյան միջանցքը հակակշիռ է ձևավորում երկու չինական ՛՛Գոտի և ճանապարհ՛՛ մեգածրագրին, ինչպես նաև ռուս-իրանա-հնդկական ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ միջանցքին:


Հաշվի առնելով Իսրայելի դիրքերի ամրապնդումը Մերձավոր Արևելքում, ԱՄԷ-ի հետ նրա հարաբերությունների բարելավումը, Սաուդյան Արաբիային ՛՛Աբրահամյան համաձայնագրերի՛՛ տիրույթ բերելու շատ իրատեսական հեռանկարը, ինչպես նաև Իրանի դիրքերի թուլացումը Սիրիայում ու Լիբանանում, Մերձավորարևելյան միջանցքը կարող է իրապես փոխել եվրասիական տրանսպորտային ճարտարապետությունը: Եվ այս հարցում ԱՄՆ ու Իսրայելի շահերն առավել քան համընկնում են:


Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, իհարկե, Թուրքիայի լոգիստիկ թուլացումը (ներքաղաքական ապակայունացման հետ մեկտեղ) կարող է նվազեցնել այսպես կոչված ՛՛Զանգեզուրյան միջանցք՛՛-ի ձևավորման հավանականությունը: Եթե, իհարկե, Երևանը կարողանա ճիշտ ըմբռնել նոր աշխարհաքաղաքական կոդերը (...):

Քաղաքագետ Վահե Դավթյան

Եթե դա ապացուցվի, ապա դուք հրաժարական եք տալիս և դուրս եք գալիս քաղաքականությունից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր