22.03.2025
t.me.org/vahedavtyan
prev Նախորդ նորություն

Եթե դա ապացուցվի, ապա դուք հրաժարական եք տալիս և դուրս եք գալիս քաղաքականությունից

Իշխանությանը պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք` պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակոցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։


«Նախ, ես սուտ չեմ խոսում երբեք, դա իմ կյանքի և քաղաքական սկզբունքն է, ինչը ձեզ համար անհասկանալի վարքագիծ է։


Իշխանության ներկայացուցիչներին պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք` պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակոցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս և դուրս եք գալիս քաղաքականությունից»,-գրել է նա:


Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել էր, որ ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում։


Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ից հերքել են հրադադարի ինտենսիվ խախտման մասին լուրերը:


 

Լուսանկարը՝ yerevan.today
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր