15.01.2025
Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը․ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Գործող իշխանությունը խաբելով ՀՀ-ին մտցնում է Թուրքիայի տակ

ԵՄ-ի անդամակցության հանրաքվեի, կամ ԱՄՆ-ի հետ որևէ փաստաթուղթ, որ հնարավոր կլինի ստորագրել ու ամենակարևորը, որտեղ կլինեն «ռազմավարական» «անվտանգություն», «գործընկերություն» և այս կարգի բառեր, բացառապես կապված է ՀՀ ներքաղաքական օրակարգի ու հնարավոր արտահերթի օրակարգի հետ:

Ավելին ասեմ՝ ՀՀ-ում ամենից բարձր մակարդակով խնդրել են, որ իշխանությունից հեռացող դեմոկրատաները նման մի ժեստ անեն գնալուց առաջ:

Քանի որ խաղաղության օրակարգի թուղթը դեռևս չստացվեց, ապա պետք է այն լրացնել որևէ այլ թղթով, որը հնարավոր կլինի ծախել հասարակության վրա՝ դա փաթեթավորել լավ ապրելու սուտ խոստումներով:

Գործող իշխանությունն իր՝ մի շարք պրոպագանդիստներով զուտ խաբելով ՀՀ-ին մտցնում են Թուրքիայի տակ: 2023-ին Սոչիում Էրդողանը հենց այդ մասին է առաջարկել Վ.Պուտինին, թե ՀՀ-ն ուզում է առանց ՌԴ-ի իր հարցերը «լուծել» Անկարայի հետ:

Իրողություն, որ արդեն մի զգալի մասով փաստ է:

Ցավոք այս ամենից հետո ՀՀ-ի ռեսուրսը ուծացվելու է, ու տակը բան չմնա: Իսկ Էրատոն ամենայն հավանականությամբ լինելու է ՀՀ վերջին ղեկավարը:

Վատիկանամերձ շրջանակներին հարցրեք, իրենք խիստ իրազեկ են էդ մասով:
Հիմա էլ նոր թեզ են գցել, թե բա կարևոր չէ նիկոլին ով է բերել... Իյա, իրո՞ք...


Քաղաքագետ Ալեն Ղևոնդյան