15.01.2025
Գործող իշխանությունը խաբելով ՀՀ-ին մտցնում է Թուրքիայի տակ
prev Նախորդ նորություն

Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային

Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային: Դա՞ է եղել Վաշինգտոնում ստորագրության պայմանը եւ դրա՞ համար է, որ ըստ էության մինչեւ այսօր առավոտյան պաշտոնապես չէր հայտարարվում, որ լինելու է ստորագրություն:


Ինչու՞ է Հայաստանի միանալու մասին հայտարարվում Վաշինգտոնում ստորագրության արարողությանը, ընդ որում առաջինն այդ մասին փաստորեն հայտնում Էնթոնի Բլինքենը:


Ի՞նչ է ենթադրում միանալը: Ինչպե՞ս է այն արտահայտվելու:


Այստեղ բուն խնդիրն անշուշտ միանալը չէ: Այդ որոշումը բնականաբար անհրաժեշտությունների հարց է, որոնք կարող են լինել շաղկապված: Եթե որոշումը անհրաժեշտ է եղել լոկ պետքարտուղարությունից ստորագրում ստանալու համար, ապա դա մի հարց է, եթե պետք է եղել այս շրջափուլում Հայաստանի շուրջ անվտանգային ռիսկերի կառավարման հարցում գործուն որեւէ աջակցություն ստանալու համար, դա ուրիշ հարց է:


Բայց էականն այն է, որ Հայաստանի հանրությունը փաստացի այդ թեմայով չի ստանում պատշաճ տեղեկատվություն եւ Հայաստանի որոշման մասին առաջինը լսում է այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյայից, եւ էական չէ, թե որն է այդ այլ երկիրը: Եվ էական չէ արդեն, որ նրանից հետո Հայաստանի արտգործնախարարն է մեկ րոպե անց կրկնում նույնը:


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան


 

Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին
Հաջորդ նորություն next