4.12.2024
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է լինի հանրաքվեի միջոցով. Կարապետյան
prev Նախորդ նորություն

Սրբազանը գլխավոր դատախազին ժամանակ տվեց բացատրություն ներկայացնելու համար

Լուսանկարը՝ Սրբազան պայքար էջից
Լուսանկարը՝ Սրբազան պայքար էջից

Այսօր կեսօրին Սրբազան շարժումը ակցիա է իրականացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց, ինչպես և նախապես հայտարարել էր:


Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, թե ինչու են հենց այստեղ եկել.


"Հանցագործություններին գնահատական տալու, ինչպես նաև կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար",- ասաց նա:


Հայտարարեց, երկու գործ ունեն հանձնելու դատախազությանը, թեև հասկանում են, որ այսօր մեր երկրում որևէ ինստիտուտ չի ծառայում պետությանը, այլ ծառայում է մի մարդու ու իշխանությանը: Այլապես, նշեց նա, մինչ այսօր գնահատականներ տրված կլինեին և համապատասխան գործողություններ կլինեին իրավապահ համակարգի կողմից:


"Եվ մեր այստեղ գտնվելու առաջին պատճառը հենց դա է: Մենք այստեղ ենք, որպեսզի պահանջենք, որ քրեական վարույթ հարուցվի Նիկոլ Փաշինյանի դեմ՝ որպես Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցի",- հայտարարեց Բագրատ Սրբազանը:


Բագրատ Սրբազանը հավելեց՝ մեր երկրում հանցագործությունների շղթան շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այն չենք կանխել ու գնահատական չենք տվել։


Նա նաև ժամանակ տվեց գլխավոր դատախազին, որ վայր իջնի և բացատրություն ներկայացնի: Իսկ եթե չիջնի ողջամիտ ժամանակ հետ, ապա "գործընթացը այստեղ կշարունակվի":