4.12.2024
Այսօր գրվում է մեր ժողովրդի և պետության պատմությունը
prev Նախորդ նորություն

Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է լինի հանրաքվեի միջոցով. Կարապետյան

Կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը՝ ներպետական վավերացման։

Այս փաստաթուղթը կանոնակարգում է հայ - ադրբեջանական հանձնաժողովների համատեղ գործունեությունը։ Հայաստանն ու Ադրբեջանը այն ստորագրել են օգոստոսի 30-ին:

Օրենքն ասում է, որ կանոնակարգն ուժի մեջ է մտնում Հայաստանի և Ադրբեջանի կողմից անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը և գործում է մինչև սահմանազատման աշխատանքների ամբողջական ավարտը: Ադրբեջանը, սակայն, չի էլ շտապում, նույնիսկ չի սկսել կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

Ոչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել։ Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է լինի հանրաքվեի միջոցով։ Եթե հիմա նկարեն էլ այդ իրավունքը, միևնույն է՝ գործող իշխանությունները վաղ թե ուշ պատասխան են տալու։

Նիկոլ Փաշինյանը խախտել է ՀՀ Սահմանադրությունը, որի համար պետք է նա և իր թիմը պատասխան տան։
«Ազգային Հպարտության տրիբունալն» օրեր առաջ փաստել էր՝ մեղադրյալ Փաշինյանը, խախտելով պետական ​​սահմանների գծերի համակարգման վերաբերյալ միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ մեղադրյալը հրահանգել է իրականացվել ապօրինի սահմանազատում։ Ընդ որում սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի մասին կանոնակարգի նախագիծը՝ իրավաբանորեն առոչինչ մի փաստաթուղթ, մշակվել է փաստացի սահմանազատումից վեց ամիս անց միայն, չնայած որ պետք է նախորդի սահմանազատման ցանկացած գործողություններին։

Արդյունքում, առանց հայ ժողովրդի համաձայնության և առանց հանրաքվեի, մեղադրյալը թշնամուն զիջեց ռազմավարական նշանակություն ունեցող հողեր՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Սա լուրջ վնաս է հասցրել մեր երկրի պաշտպանունակությանը։ Նույնանման քայլեր են նախապատրաստվում նաև Հայաստանի Հանրապետության պետական ​​սահմանի Ադրբեջանին սահմանակից այլ հատվածներում։

Հայաստանի Սահմանադրությունը երկրի գերագույն օրենքն է։ Պետական ​​մարմինների այլ բոլոր օրենքներն ու գործողությունները պետք է համապատասխանեն նրա դրույթներին: Գործող վարչախումբը մի քանի հոդված է խախտել և անպայման պատասխան է տալու պատմության և դատարանի առջև։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան