9.10.2024
ԱԽ քարտուղարը Ճապոնիայի պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու Կատարը կակտիվացնեն խորհրդարանների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ու Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել են Կատարի Պետության պատվիրակության անդամ Ալ Մանայի հետ:


Հանդիպման ընթացքում կարեւորվել է երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: Հայ պատվիրակները կատարցի գործընկերներին ներկայացրել են տարածաշրջանային զարգացումները եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը: Պատվիրակության անդամ Ալ Մանայն իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին:


Երկու պետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման ընթացքն ինտենսիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

ԱՄՆ կիբեր փորձագետները և ՊՆ Կիբերպաշտպանության ստորաբաժանումը փորձի փոխանակում են կատարել
Հաջորդ նորություն next