9.10.2024
Հանրայինի 8-րդ տաղավարի շինաշխատանքների համար կհատկացվի շուրջ 400 մլն դրամ
prev Նախորդ նորություն

ԱԽ քարտուղարը Ճապոնիայի պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Ցըգե Յոշիֆումի հետ:

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել մեր տարածաշրջանի անվտանգային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովմանը՝ Ա.Գրիգորյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերակատարությունը:

Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում Հայաստան-Ճապոնիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները:


 

ՀՀ-ն ու Կատարը կակտիվացնեն խորհրդարանների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը
Հաջորդ նորություն next