9.10.2024
Լուսանկարը՝ primeminister.am
prev Նախորդ նորություն

Հանրայինի 8-րդ տաղավարի շինաշխատանքների համար կհատկացվի շուրջ 400 մլն դրամ

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշում է կայացվել պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 390մլն դրամ Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) շինարարության հետ կապված ենթակառուցվածքների տրամադրման, նախապատրաստման ու կառուցման աշխատանքների, անհրաժեշտ թույլտվությունների և անվտանգային միջոցառումների ապահովման նպատակով անհրաժեշտ ծախսերի համար: Հայկական կողմի աշխատանքներին զուգահեռ չինական կողմը կսկսի 8-րդ հեռուստաստուդիայի շինարարությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 13-ին այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, հանդիպել գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ: Նախարարին ներկայացվել է պայմանագրով նախատեսված շինարարական ծրագիրը, տաղավարի համար նախատեսված վայրը, շինարարական աշխատանքների ժամանակացույցը:


Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև 2023 թվականի հունիսի 2-ին Երևանում ստորագրվել է պայմանագիր, որով չինական կողմն աջակցելու է տաղավարի կառուցմանը։

ԱԽ քարտուղարը Ճապոնիայի պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Հաջորդ նորություն next