Արսենյանի նշանակումը ՀՀ-ՌԴ այսօրվա հարաբերությունների հետևանք է, քան դրանք փոխելու ազդակ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան։
Ինձ մոտ սուբյեկտիվ տպավորություն կա, որ ՔՊ խմբակցությունում շատերն են ձգտում նման կարգավիճակի՝ թիմի անդամի «բեռից» ազատվելու համար:
Ի՞նչ կփոխի Արսենյանի նշանակումը հայ-ռուսական հարաբերություններում:
Գրեթե՝ ոչինչ:
Ու այստեղ խնդիրն ամենևին Արսենյանի անձը կամ նրա որակները չեն:
Հայ-ռուսական հարաբերություններում նշանակալից դեր ունեն երկու պետությունների ղեկավարների հարաբերությունները ու վստահաբար՝ այդ մակարդակում են կայացվում ռազմավարական որոշումները: Ցավոք, այդ մակարդակում հայ-ռուսական հարաբերություններն այս պահին լավատեսություն չեն ներշնչում:
Արսենյանի նշանակումն ավելի շուտ հայ-ռուսական այսօրվա հարաբերությունների հետևանք է, քան դրանք փոխելու ազդակ:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց