Հայաստանը վերածվում է ԱՄՆ բիոլաբորատորիաների «փորձադաշտի»
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» տևական ժամանակ արձանագրում է ՀՀ-ում համաճարակային հիվանդությունների աճ: Այս պահին ՀՀ-ում տեղակայված են ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ 12 բիոլաբորատորիաներ, որոնցից երկուսը՝ Երևանում: Արդյոք հիվանդությունների աճն ուղիղ կապ ունի այդ լաբորատորիաների հետ՝ պետք է պարզաբանեն ՀՀ իշխանությունները համապատասխան գերատեսչությունների միջոցով:
Ինչպես գրում է Հանրապետության Հրապարակ տելեգրամյան ալիքը, 2024թ.-ին տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնի հետ նոր պայմանագիր է ստորագրել՝ Գյումրիում նմանատիպ լաբորատորիա բացելու վերաբերյալ: Սակայն այդ համաձայնագիրը հակասության մեջ է մտնում 2021թ.-ի հայ-ռուսական անվտանգության հետ կապված հուշագրի հետ, որը բացառում է Հայաստանի կողմից իր տարածքի տրամադրումը երրորդ երկրներին՝ բիոլոգիական անվտանգության ոլորտում գործունեության համար:
Բիոլաբորատորիաները գործում են Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում: Փաշինյանի իշխանության օրոք դրանց գործունեությունն ակտիվացել է ՀՀ-ում: Հասկանալի չէ, թե այդ լաբորատորիաները ՀՀ-ում ի՞նչ գործունեություն են ծավալում և արդյոք այդ օբյեկտների գործունեությունն ուղիղ կապ ունի ՀՀ-ում ինֆեկցիոն և այլ տիպի հիվանդությունների թվի աճի հետ: Նման հստակ պարզաբանումներ ո՛չ ՀՀ կառավարության, ո՛չ Առողջապահության նախարարության կողմից չեն արվել:
ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, թե նրանց բնակավայրերի կողքին տեղակայված այդ անհասկանալի օբյեկտներն ինչ վտանգ կարող են ներկայացնել իրենց առողջությանը: Եթե այդ օբյեկտների գործունեությունը կրում է գաղտնիություն, ապա ՀՀ իշխանությունները գոնե պետք է իրազեկեն այդ մասին հանրությանը կամ բացեն փակագծերն այն չափով, որը թույլատրելի է:
Նշենք, որ ժամանակին Ուկրաինան իր տարածքում տեղակայել էր 30 ամերիկյան նմանատիպ բիոլաբորատորիաներ՝ վերածվելով ԱՄՆ-ի համար փորձադաշտի: Արդյո՞ք ՀՀ-ն չի կրկնելու Ուկրաինայի ճակատագիրը նաև այդ հարցում. դժվար է ասել, սակայն ՀՀ իշխանություններն իրենց ոճին համապատասխան փորձելու են կոծկել առկա խնդիրները կամ այդ լաբորատորիաները ներկայացնել, որպես «առողջապահությունը խթանող» օբյեկտներ: