26.11.2024
Հայաստանը վերածվում է ԱՄՆ բիոլաբորատորիաների «փորձադաշտի»
prev Նախորդ նորություն

Կիրանցի բնակիչները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են միջպետական ճանապարհը

Կիրանցի բնակիչները Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գյուղի բնակիչներից մեկը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել Կիրանցի տղամարդկանց հետ։


«Մարզպետն ասեց` ոչ մի բան չի փոխվելու, սահմանազատվելու է,– ասաց հանդիպմանը մասնակցած կիրանցեցին և ավելացրեց,– այսինքն` ճանապարհը, 2 տունը, հողատարածքները, անցած տարի 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը անցնում են Ադրբեջանին»։


Նրա խոսքով` մարզպետը փորձել է գյուղացիներին հանգստացնել, ասել է` պատ կկառուցենք, փոխհատուցում կտանք։ Բայց կիրանցեցին հիշում է Սյունիքի Շուռնուխի պատմությունը, երբ արդեն 4 տարի է` մարդիկ դեռ տուն չունեն։
Գյուղացիները թևաթափ են եղել, հասկացել են, որ եթե ճանապարհը չբացեն, կարմիրբերետավորներ են բերելու։
Ոստիկաններն էլ բացել են դեպի գյուղ տանող ճանապարհը։


Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։


Կիրանցի բնակիչները դեմ են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածություններին։ Նրանք մայիսի 16-ից փակել էին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։