4.12.2024
Եռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է. Լևոն Քոչարյան
prev Նախորդ նորություն

Ռուս-ուկրաինական հանգուցալուծումը ամենամեծ ազդեցությունը կունենա ՀՀ վրա. Խաժակյան

Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը գրում է.


"Միջազգային լրահոսը եռում է Ուկրաինայի շուրջ ձևավորվող նոր իրողություններից, բայց հայաստանյան տիրույթը կարծես անտարբեր է սպասվող իրադարձությունների նկատմամբ։

Իմ գնահատմամբ, եթե կա մի գործոն, որը ամենամեծ և ամենաուղիղ ազդեցությունը կունենա Հայաստանի արտաքին քաղաքական իրադրության վրա, ապա դա հենց ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումն է, որը թվում է թե հաշված ամիսների հարց է"։