22.11.2024
Ադրբեջանցիները երբեք նման հաջողությունների չէին հասնի՝ առանց ՀՀ իշխանությունների օգնության
prev Նախորդ նորություն

Չավարտվող ողբերգություն, որի ծանր հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու. Աբրահամյան

Արցախցիների բռնի տեղահանումից հետո 1.5 ամիս է անցել, սակայն հայաստանյան տարբեր բնակավայրերում շարունակվում է շրջափակման, պատերազմի, վառելիքի պահեստի, գաղթի ճանապարհին հետևանքով զոհված/մահացած անձանց հուղարկավորման արարողությունները:


Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:


"Անվերջ թաղումներ, որոնք չեն շրջանցել նաև այն անձանց, ովքեր հասել են Հայաստան, սակայն իրավիճակի հետ ոչ մի կերպ չհամակերպվելով պարզապես ինֆարկտից մահացել են:


Չավարտվող ողբերգություն, որի ծանր հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու", -  գրում է Տիգրան Աբրահամյանը: