22.11.2024
Գերխնդիրը ներարցախյան գործընթացները կառավարելիության հունում պահելն է. Պետրոսյան
prev Նախորդ նորություն

Առևանգված Արցախ․ լուծումները դեռ Հայաստանում են

Արցախցի 3 երիտասարդների առևանգումն ամբողջությամբ տեղավորվում է Փաշինյան–Ալիև պրահյան համաձայնության շրջանակներում։ Այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

"Երբ Հայաստանը ներկայացնող բանակցողն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, դրանից հետո Ալիևի բոլոր գործողություններն Արցախի ու արցախահայության դեմ դառնում են Ադրբեջանի ներքին խնդիր։

Խնդրի լուծումը դեռ գտնվում է Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը անհրաժեշտ նվազագույնն է, որ պետք է անել այս իրավիճակում։ Երևանյան ընտրությունները մենք դիտարկում ենք այս գծի մեջ",- գրել է Թևանյանը։