Պարզ է, թե ինչ է անում Ադրբեջանը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
"Պարզ է, թե ինչ է անում Ադրբեջանը` նախ ստեղծում է ապրելու համար անտանելի պայմաններ, մշտական սպանության, առեւանգումների ու ահաբեկչությունների իսկական վտանգ, իսկ հետո` միակողմանի բացում է ճանապարհը, որպեսզի հայության մի զգալի հատված պարզապես հեռանա իր բնօրրանից։ Բնականաբար ապագայում թույլ չտալով նրանց վերադառնալ, կամ գոնե` հեշտ վերադառնալ սեփական ծննդավայր։
Կիսով չափ դատարկելուց հետո կսկսվի արդեն ռազմական ագրեսիայի իսկական ցուցադրություն։
Իսկ հիմա ամենայն հավանականությամբ Ադրբեջանը ունի մտահոգություններ, որ կարող է այս անգամ չհաջողվել, ինչի հետեւանքով կփոխվի ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում։ Ահա՛ թե ինչու է ուզում դյուրին նվաճելու նախապայմաններ ստեղծել»,- գրել է քաղաքագետը:
VERELQ-ը հիշեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հայտարարեց, թե՝ "հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ":