25.11.2024
Հերթը հասավ Հռչակագրին. ո՞ր դրույթները, ըստ ԱԱԾ նախկին տնօրենի, կհեռացվեն փաստաթղթից
prev Նախորդ նորություն

Նոր ավագանիում հաստատապես ներկայացված են լինելու ՔՊ-ն, Մարությանի թիմը ու «Ապրելու երկիրը»

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, գնահատելով մասնակիցների ստարտային հնարավորությունները, արձանագրում է.

"Նոր ավագանիում հաստատապես ներկայացված են լինելու ՔՊ-ն, Հայկ Մարությանի թիմը ու «Ապրելու երկիրը»:

Ավագանիում ներկայացված լինելու շանսեր ունեն «Մայր Հայաստան» դաշինքն ու «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն դրա համար մեծ ջանքեր պետք է գործադրեն:

1%-ից ավելի ձայներ ստանալու հնարավորություններ ունեն «Լուսավոր Հայաստան» և «Հանրային ձայն» կուսակցությունները:

Մնացած յոթ կուսակցություններին միայն հրաշքը կփրկի, բայց ես ռեալիստ եմ ու հրաշքների չեմ հավատում",- գրել է Սուրենյանցը:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Ընտրապայքարին մասնակցում է 14 ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք: