25.11.2024
Իրանը ձգտում է դառնալ տարածաշրջանում ռազմական տեխնոլոգիաների մշակման, կիրառման կենտրոն
prev Նախորդ նորություն

Հերթը հասավ Հռչակագրին. ո՞ր դրույթները, ըստ ԱԱԾ նախկին տնօրենի, կհեռացվեն փաստաթղթից

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձից ենթադրվում է, որ հերթը հասել է Հռչակագրին: Այս մասին գրում է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը:

"Փաստորեն, ըստ նրա, այն ունի խորը քննության կարիք, ինչը նշանակում է, որ Հռչակագրից օրենսդրական հնարքով առաջիկայում վերացնելու են այն դրույթները, որոնք վերաբերում են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը Հայաստանի Հանրապետության սատարմանը, ինչպես նաև Արցախին:

Այս մոտեցումը բնորոշ է վարչապետին, տեղավորվում է վարած քաղաքականության ընդհանուր կոնտեքստում:
Պարզապես անհասկանալի է, թե Անկախության հռչակագրով մենք ինչպե՞ս ենք հռչակել Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց եւ փակել Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ինչպե՞ս է խաղաղություն չլինելու պատճառով ԽՍՀՄ ուրվականն առ այսօր թեւածում մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում:

Երկրի ղեկավարի այս ձևակերպումները ևս մեկ վկայությունն են, որ մենք գտնվում ենք գլոբալ փոփոխությունների կիզակետում, հատկապես՝ արտաքին քաղաքական վեկտորի զարգացման, դաշնակցային հարաբերությունների փոփոխման առումով:

Անկախ, ինքնիշխան, ժողովրդավար երկիր ունենալու և խաղաղության հասնելու համար միայն դեկլարատիվ խոսքերը կամ ուտոպիստական ցանկությունը բավարար չեն, այն, ինչ իրականում արվում է այսօր, հռչակված այդ նպատակներին երբեք չի հանգեցնելու...",- գրել է նախկին պաշտոնյան: