Արցախյան պետության առջև ծառացած ամենակարևոր խնդիրը՝ Արցախի գենոֆոնդը փրկելն է
Արցախի աշխարհաքաղաքական արժեքը հենց նրա գոյությունն է։ Աշխարհաքաղաքական լանդշաֆտի վերափոխումը Անդրկովկասում վաղուց է ընթանում, և այս գործընթացն ավարտին հասցնելու համար մնում է միայն մեկ տարր՝ Արցախը։ Այս մասին գրում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
"Նրա անհետացման դեպքում արյունալի գործընթացներով կստեղծվի մեկ այլ իրականություն։ Բայց դա, ինչպես ասում են, այլ պատմություն է։ Արցախյան պետության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրը՝ Արցախի գենոֆոնդը փրկելն է",- գրել է Բաբայանը:
Հիշեցնենք, Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից: Հունիսից Ադրբեջանը պաշարել է Արցախը, արգելելով սննդամթերքի, դեղորայքի մուտքը: Երկրում հումանիտար ծանր իրավիճակ է ձևավորվել, որի հետևանքով անգամ սովամահության դեպք է գրանցվել: Միջազգային հանրությունն անվերջ կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, Ադրբեջանը պնդում է, որ պատրաստ է հումանիտար օգնություն Արցախ հասցնել Աղդամով: