21.04.2025
Սամվել Բաբայանը որոշել է Արցախի «Քադիրովը» դառնալ․ ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Եթե այսպես շարունակվի, ապա մեր երկրով կզբաղվի ոչ թե ՄԱԿ–ը, այլ Կարմիր խաչը. Թևանյան

ՄԱԿ–ից, աշխարհից, Հռոմի պապից, ռուսներից, ամերիկացիներից, մյուսներից արդարություն, խաղաղություն, գթասրտություն մուրալուց և մուրացածը չստանալուց հետո մուննաթ գալուց առաջ պետք է միշտ հիշել, որ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս ու հարցականի տակ դրել Հայաստանի գոյությունը։ Այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը:


"Մնացածը քնարերգություն է։

Հարցերն առայժմ կարելի է լուծել Երևանում։ Շատ ժամանակ չի մնացել։ Եթե այսպես շարունակվի, ապա մեր երկրով կզբաղվի ոչ թե ՄԱԿ–ը, այլ բացառապես Կարմիր խաչը",-գրել է Թևանյանը։

Արցախի հարցի լուծումը Երևանում է՝ իշխանափոխության միջոցով. Մանե Թանդիլյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ