25.11.2024
Արայիկ Հարությունյանը սեպտեմբերին կխոսի ԱԺ քննիչ հանձնաժողովում. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Վարժական հավաքի մասնակցին հատուկ գործողության չեն ներգրավում. Աբրահամյան

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ նախնական տեղեկություններով մարտական դիրքը լքած զինծառայող ունենք, իսկ Ադրբեջանը շտապում է հայտարարել, որ հայկական կողմը իբր դիվերսիա է իրականացրել և մեկ զինծառայող ձերբակալվել է: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Հայ զինծառայողի` ադրբեջանական կողմում հայտնվելու մեծ թվով հանգամանքներ դեռևս հայտնի չեն, սակայն հասկանալի է, որ դիվերսիա չի եղել, իսկ ադրբեջանցիները` հատկապես ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ, փորձում են Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնելու թեզը զարգացնել:

Թե իրականում ինչ է տեղի ունեցել` հերթական զինծառայողի առևանգո՞ւմ, թե՞ մեկ այլ սադրանք, դեռևս հստակ չէ, միայն մեկ բան է հստակ` դիվերսիան բացառվում է:


Վարժական հավաքի մասնակցին, այն էլ համեմատաբար խաղաղ իրավիճակում, հատուկ գործողության չեն ներգրավում",- գրել է Աբրահամյանը: