22.04.2025
Արցախի Ազգային ժողովը նախատեսում է փոփոխել ԱԺ նախագահի ընտրության ժամկետները
prev Նախորդ նորություն

ՀՀ կառավարությունը և ԱՄՀ-ն պատրաստակամ են շարունակել արդյունավետ համագործակցությունը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ումանգ Ռավաթին:


Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մեհդի Ռաիսիին Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար, ինչպես նաև շնորհավորել Ումանգ Ռավաթին նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հիմնադրամի և Հայաստանի կառավարության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս շարունակական կլինեն:


Ումանգ Ռավաթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով արդյունավետ համագործակցությունը։


 


 


 

ՀՀ և Արցախի փաստաբանական պալատները կոչ են անում կանխել հումանիտար աղետը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան