6.10.2024
Վաղը Մոսկվայում կկայանա ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն մշտապես կարևորել է Ֆրանսիայի հետ բազմամակարդակ հարաբերությունների զարգացումը. ՔՊ-ական

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես կարեւորվել է Ֆրանսիայի հետ բազմամակարդակ հարաբերությունների զարգացումը: Հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների ավանդական բարեկամության, Ֆրանսիայում հայ համայնքի ակտիվ դերակատարման, երկկողմ քաղաքական, մշակութային ու հումանիտար սերտ կապերի վրա: Նշել է իր խոսքում ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը՝ հուլիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպմանը ողջունելով Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ Մառլեն Մուղիեի գլխավորած պատվիրակությանը:


Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Մանավազյանը, Բաբկեն Թունյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը, Բուրգ-լե-Վալանսի փոխքաղաքապետ Ռոբերտ Տաֆանկեճյանը եւ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը:


Բուրգ-լե-Վալանսի պատվիրակությունը հուլիսի 22-ին մասնակցել է քույր քաղաք Թալինի օրվան նվիրված հանդիսավոր արարողություններին: Տավրոս Սափեյանն իր խոսքում նշել է, որ հաջորդ տարի լրանում է քույր քաղաքների համագործակցության քսանամյակը, որի կապակցությամբ առաջարկվել է Բուրգ-լե-Վալանսում հիմնել Թալինին նվիրված պուրակ, որտեղ կտեղադրվի ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե Շառլ Ազնավուրի կիսանդրին:


Քաղաքապետ Մառլեն Մուղիեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ երկու քաղաքների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն հայտնել:


Հանդիպման մասնակիցներն ընդգծել են երկու քաղաքների միջեւ ձեւավորված գործընկերային, բարեկամական հարաբերությունները, որոնք առանձնանում են բացառիկ ջերմությամբ:

Բարեկամական խմբի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:


Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Միրզոյանը կմեկնի Մոսկվա. սպասվում է եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները