Վաղը Մոսկվայում կկայանա ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Վաղը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը․ այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։
Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։ Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ կարևոր ոլորտներ, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը, հասարակության և փորձագետների շփումները։
Նշվում է, որ կքննարկվի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը: