28.11.2024
ՔՊ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը՝ Ավինյանի համար ձայն բերելու նպատակով. FIP
prev Նախորդ նորություն

ՊՆ-ում քննարկել են արհեստավարժ սերժանտական կազմի զարգացմանը վերաբերող հարցեր

Հուլիսի 21-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:


Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումներին և այդ համատեքստում իրականացված ծրագրերին ու առաջիկա անելիքներին։ Քննարկվել են «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի ներդրմանը, արհեստավարժ սերժանտական կազմի զարգացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։


Հնչել են զեկույցներ, ներկայացվել առաջարկներ։