20.04.2025
Ադրբեջանի, այսպես կոչված, «քաղհասարակության կազմակերպությունների» պնդումները սուտ են. ՇՄՆ
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը՝ Ավինյանի համար ձայն բերելու նպատակով. FIP

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չարաշահում է այլ համայնքների վարչական ռեսուրսը՝ Երևանի ընտրություններում ձայն բերելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միվորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:


Նա նաեւ նշել է. «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը՝ FIP.am «Փաստերի ստուգման հարթակի» հետ միասին, կատարել է հետաքննություն, որի սահմաններում FIP-ի լրագրողը, ներկայանալով «ՔՊ գրասենյակից», խոսել է Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալի ու նույն համայնքի 10-ից ավելի գյուղերի ղեկավարների հետ, որոնց մեծ մասը մանրամասն պատմել է, թե ինչպես են ցուցակագրում Երևանի գրանցմամբ Ավինյանի ընտրողներին:


Խոսակցությունների ձայնագրություններից պարզ է դառնում, որ ցուցակագրումների հրահանգը եկել է ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանից՝


Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի միջոցով:


Ամբողջական նյութը՝ ձայնագրություններով ու ցուցակներով՝ այստեղ»:

ՊՆ-ում քննարկել են արհեստավարժ սերժանտական կազմի զարգացմանը վերաբերող հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար