27.11.2024
Համոզված եմ՝ միասնական ջանքերով ՀՀ և Բելգիայի միջև հարաբերությունները կզարգանան. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ուղերձի շեշտադրումները պատմական ու իրադարձային հենք ունեն. Արթուր Թովմասյանի պարզաբանումը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մեկնաբանել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին ուղղված իր ուղերձը.

"2023 թվականի հուլիսի 21-ին ուղերձով դիմել եմ Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին, որտեղ հնչեցրած «հազարամյակներ շարունակ ապրել ենք կողք-կողքի» արտահայտությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Հստակեցնելու համար ընդգծում եմ, որ տարածքում, որտեղ 20-րդ դարի 30-ական թթ-ին ձևավորվել է Ադրբեջանի Հանրապետությունը, 1000-ամյակներով ապրել և ապրում են տարբեր ազգություններ՝ աղվաններ, թալիշներ, լեզգիներ, քրդեր, ուդիներ, թաթեր, ցախուրներ և այլք:

Գաղտնիք չէ, որ ազգային փոքրամասնությունները միշտ էլ ճնշվել են Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի կողմից: Հենց այդ պատճառով էլ 2020 թվականի պատերազմի ժամանակ, կոչով դիմել էի բոլոր այդ ազգ-ազգություններին, որ զերծ մնան Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցելուց, որ կարող են սպիտակ դրոշով անցնել մեր կողմը, ու մենք կապահովենք նրանց անվտանգությունը՝ ընդհուպ տեղափոխելով երրորդ երկիր:

«Կողք-կողքի, հարևանությամբ ապրելու» մասին միտքս վերաբերում էր այդ ժողովուրդներին:
Ուղերձի շեշտադրումները պատմական ու իրադարձային հենք ունեն",- ասված է պարզաբանման մեջ: