27.11.2024
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունները. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Աշոտյանի քաղաքական հետապնդումը անմիջականորեն իրականացնում է Արգիշտի Քարամյանը. փաստաբան

Ինչպես գրել էի մի քանի օր առաջ, քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը քննվելու է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Նահապետյանի կողմից: Այս մասին գրում է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը․


«Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը իրականացնում է երկրի ղեկավարի ղեկին հայտնված մի կենդանի, ում անունը իմ էջում որոշել եմ էլ երբեք չգրել՝ առնվազն հիգիենայի նկատառումներից ելնելով:


Քաղաքական հետապնդումը անմիջականորեն իրականացնում է Ա.Քարամյանը, ում մտերիմ ընկերը և սանիկն է հանդիսանում նշված դատավորը:


Այդ հիմնավորմամբ այսօր բացարկ եմ ներկայացրել դատավորին:


Իհարկե, միամտություն չունեմ մտածելու, որ բացարկը դատավորի կողմից կընդունվի կամ վերաքննիչ բողոքը կարող է բավարարվել:


Արմեն Աշոտյանի ազատության գրավականը դա նրա և նրան աջակցող մարդկանց անզիջուն պայքարն է, որը կստիպի հակահիգիենիկ կենդանուն ազատել Արմենին և հեռանալ երկրի ղեկավարի ղեկից»,- գրել է Աթանեսյանը: